Առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն անօդաչու սարքեր

Առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն անօդաչու սարքեր

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները Հայաստանում պլանային են և կապված չեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է լրագրողներին ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնուտդինովը: Ըստ նրա, ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2011թ. դեկտեմբերին ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների խորհրդի նիստում:

Իր հերթին, ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նշեց, որ զորավարժություններն ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների վարչական մարմինների համակարգված գործողությունների կատարելագործմանը: Ըստ նրա, զորավարժություններին կմասնակցեն մոտ 2 հազար զինծառայողներ, 500 միավոր տեխնիկա, ավիացիա, ինչպես նաև առաջին անգամ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն նաև անօդաչու սարքեր: Նա նշել է, որ զորավարժությունների ժամանակ մեծ ուշադրություն կդարձվի հակաօդային պաշտպանությանը:

ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման:

14  15.09.12 - «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---