Բելառուսում անցկացվել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

Բելառուսում անցկացվել է հանդիսավոր երեկո` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերությունը» համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերության» նախագահ Ն.Իվանովան, ՀՀ և ԲՀ միջխորհրդարանական համագործակցության և բարեկամության խմբի անդամ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գ.Յուրգիլևիչը:

Միջոցառմանը ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետև հանդես են եկել Բելոռուսական պետական ֆիլհարմոնիայի երգչուհի Ս.Ստարադետկոն և բելոռուսահայ բանաստեղծ և թարգմանիչ Գ.Չարկազյանը, որն ընթերցել է Հայաստանին վերաբերող բելոռուսական նշանավոր գրողների հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ: Միջոցառումը ավարտվել է «Էրեբունի» հայկական պարային համույթի ելույթով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---