Փշատավան գյուղում կատարված 8 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց

Փշատավան գյուղում կատարված 8 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:

Գողոնն առգրավված է: Գ. Մարգարյանը ձերբակալված է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---