ԱԺ պատգամավոր. Երիտասարդ պատգամավորների հետ կապված մտավախությունները և թերահավատությունը տեղին չեն15 սեպտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ավան Վարդանյանը օրերս անդրադարձել էր 5-րդ գումարման Ազգային ժողովում երիտասարդ պատգամավորների աշխատաքնին և մտավախություն էր հայտնել, որ նրանք իրենց գործունեության ընթացքում ավելի շատ կզբաղվեն իշխանությունների գովերքով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Աղվան Վարդանյանի այս մտահոգությանը, երիտասարդ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չի ընդունում այն տեսակետը , երբ պատգամավորի մասին դատողություններ են անում ելնելով նրանից , որ նա երիտասարդ է.« Ըստ իս, պատգամավորի մասին դատողություններ անել ելնելով նրանից, որ նա կին է, երիտասարդ է կամ ինչպես շատերն են ասում պատգամավորակն գործունեության փորձ չունի, այնքան էլ ընդունելի չէ և որևէ տեղ չտանող մոտեցում է: Ես այդ տեսակետը չեմ կիսում: : Հասկանալի է, որ մեր հասարակությունը ունի հոգեկերտվածքի որոշակի առանձնակահտկություններ, որոնք թելադրում են վերաբերմունք առ երիտասարդներ, բայց նման բանավեճերի մեջ ներգրավվել պետք չի: Այստեղ խնդիրը այլ հարթության վրա պետք է դիտարկել. երբ պատգամավորը գործում և խոսում է պրոֆեսիոնալ , այդ բոլոր կարծրատիպերը ետին պլան են մղվում»: Խոսելով քաղաքական կյանքին երիտասարդների ներգրավվածության մասին, պատգամավորն ասաց, որ ուրախ կլինի նրանց ձայնը լսելի դարձնել ԱԺ ամբիոնից.«Ես կարծում եմ, որ մեր երիտասարդությունը բավականին ակտիվ է: Նրանք առանձնանում են իրենց տեսակետներով, առաջարկած մոտեցումներով: Քանի , որ ես նաև դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, առիթ ունեմ ամեն օր նրանց հետ շփվելու: Կարող եմ ասել, որ երբեմն նրանց մոտ մտքերի այնպիսի գեներացիա է տեղի ունենում, որ կարելի է ուղղակի նախանձել : Նրանցից շատ գաղափարներ ու մտքեր պետք է փոխառել, ուրախ եմ որ ինձ տրամադրված հարթակը կարող եմ օգտագործել նրանց խոսքը և ձայնը Ազգային ժողովում լսելի դարձնելու համար»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |