Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ անկարգությունների արդյունքում զոհերի թիվն ավելացել է![]() 15 սեպտեմբերի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով Թունիսում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 49-ը վիրավորվել են: Ավելի քան 20 տուժածներ ոստիկանության աշխատակիցներ են: Ուրբաթ օրը հարյուրավոր զայրացած թունիսցիներ փորձ են կատարել գրոհել Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա: ԶԼՄ-ների հաղորդմամբ, կոտրվել են շինության ապակիները, այրվել են դեսպանատան մոտ աճող ծառերը և ամերիկյան դրոշի փոխարեն բարձրացել է սևը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, կրակ է բացվել Թունիսում ամերիկյան դպրոցի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |