Նոյեմբերին էկրաններ կբարձրանա Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը (վիդեո) 15 սեպտեմբերի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Շինդլերի ցուցակը» և «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմերի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վերադարձել է պատմական դրամայի ժանրին: Նրա նոր կինոնկարի գլխավոր հերոսը Աբրահամ Լինքոլնն է, որի դերում հանդես է գալիս երկակի օսկարակիր Դենիել Դեյ-Լյուիսը: Սփիլբերգի խոսքով` «Լինքոլն» ֆիլմով ինքը փորձել է ցույց տալ Միացյալ Նահանգների 16-րդ նախագահին, ում անունն ամենից առաջ ասոցացվում է արյունալի Քաղաքացիական պատերազմի ավարտի և ստրուկների ազատագրման հետ: Ֆիլմը հիմնված է պատմաբան Դորիս Քիրնս Գուդվինի «Մրցակիցների թիմը» գրքի վրա, որը նվիրված է Լինքոլնին և նրա կառավարության անդամներին: Variety-ին տված հարցազրույցում Սփիլբերգը պարզաբանել է, որ ֆիլմի գործողությունը կենտրոնացած է պատերազմը դադարեցնելու և ստրկությանը վերջ դնելու Լինքոլնի փորձերի և այն արգելքների վրա, որոնք կանգնած էին նրա ճանապարհին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |