Եգիպտական ոստիկանությունը Կահիրեում ԱՄՆ դեսպանատան շրջանից մաքրել է ցուցարարներին![]() 15 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական ոստիկանությունը իր վերահսկողության տակ է պահում իրավիճակը մայրաքաղաքի ԱՄՆ դեսպանատան շրջանում և Թահրիր հրապարակում` քաղաքի այդ հատվածներից մաքրելով ցուցարարներին, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ներկայումս այդ շրջաններում աշխատում են կոմունալ ծառայությունները և դիտվում է այս ժամի համար սովորական, ծանրաբեռնված երթևեկ: Մինչ այդ, շաբաթ օրը իրավապահ մարմիններում հաղորդել են եգիպտական մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում առնվազն երկու զոհերի և ավելի քան 200 ձերբակալված արմատական մահմեդականների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սկանդալային ֆիլմի դեմ զանգվածային ակցիաներ տեղի են ունեցել միանգամից մի քանի մահմեդական երկրներում: Լիբիական Բենգազի քաղաքում ցուցարարները գրոհել են ԱՄՆ հյուպատոսության վրա` սպանելով ԱՄՆ դեսպանին և ևս 3 դիվանագետների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |