ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԱՆԻՄԱՍՏ Է ԽՈՍԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - «Նախագահի հանդեպ արտաքին ուժերի ճնշում չկա եւ մոտ ժամանակներս չի սպասվում»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Խոսելով իշխող կոալիցիայի փլուզման հնարավորության մասին` ՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ դրա համար որեւէ նախադրյալներ չկան եւ, հետեւաբար, ոչ մի հիմք չկա այդ հարցի շուրջ արհեստականորեն աժիոտաժ ստեղծելու համար: Ա.Մարգարյանը նշել է, որ կոալիցիայի գոյատեւման ողջ ժամանակաշրջանի ընթացքում չի խախտվել ստորագրված Հուշագրի եւ ոչ մի կետ: Միեւնույն ժամանակ, վարչապետը մատնանշել է, որ անկախ զբաղեցրած պաշտոններից, բոլոր կոալիցիոն կուսակցությունները պատասխանատվություն են կրում կառավարության գործունեության համար: Ինչ վերաբերում է Դաշնակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության պնդումներին այն մասին, թե իշխանությունն ու հանցավորությունը սերտաճել են, ապա Անդրանիկ Մարգարյանը առաջրկել է երկու կուսակցություններին ներկայացնել իրեն, որպես Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի, իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները, «հատկապես իր կողմից ղեկավարվող նախարարություններում եւ գերատեսչություններում սերտաճումների վերաբերյալ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---