Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին![]() 17 սեպտեմբերի 2012 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ: Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Նաև մաղթում եմ, որ դուք պահպանեք ու զարգացնեք ձեր լեզուն, ձեր հոգևոր արժեքներն ու մշակույթը, որոնք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունն ու հարստությունն են: Թող գալիք նոր տարին Հայաստանի հրեաների համար լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի: Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային ու կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ ուս ուսի, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը: Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն և բարձր տրամադրություն ձեզ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |