Փակ Շուկայից մինչև Աֆրիկյանների տուն. վաղը տեղի կունենա քաղաքացիական ստուգայց-ակցիա17 սեպտեմբերի 2012 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը երեքշաբթի օրը` սեպտեմբերի 18-ին կազմակերպում է քաղաքացիական ստուգայց-ակցիա, որը կանցնի Երևանի Փակ շուկայի մոտով մինչև Աֆրիկյանների տուն: Նախաձեռնությունը Facebook-յան իրադարձության էջում գրել է. «Մեր քաղաքի տեսքն այլանդակողներ, սևագործ ճարտարաՏգետներ, «Բուդեն-Բուդենում» հանգստացող քյաբաբասեր պաշտոնյաների հլու-հնազանդ ծառաներ: Պատրա՞ստ եք: ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԻ. Ծածկած շուկայի նախագիծը դեռևս չի ներկայացվել բաց հասարակության դատին, խախտվում է ՀՀ օրենքը, Սահմանադրությունը, իսկ դուք բարբաջում եք, թե ծառայում եք Երևանի քաղաքացիներին: Դուք վատ եք ծառայում: Ներբակային շինարարություն եք իրականացնում առանց նախագծի հրապարակման և առանց շինարարական թույլտվության (օրինակները բազմաթիվ են. N1) Նալբանդյան 106/1), ապա պայթեցնում եք Կրկեսի շենքը՝ այն հիմնովին վերակառուցելու պատրվակով, ուզում եք լայնացնել Տերյան փողոցը հանրապետական նշանակության բացառիկ հուշարձանի՝ Աֆրիկյանների տան հաշվին, հիմա էլ ձեր բետոնապատ փողոտ անՀույսիսային պողոտան եք ուզում «կանաչապատել», որպեսզի այդտեղի բնակարանները վաճառվեն: Արդեն բավական են այս կոսմետիկ բարենորոգումներն և քաղաքի իրական քարուքանդը: Մենք գալու ենք վերահսկելու ձեր իբր-թե վերահսկածը. ԱՌԱՋԻՆ կանգառ՝ Երևանի Ծածկած շուկա: ԵՐԿՐՈՐԴ կանգառ՝ Աֆրիկյանների տուն: Մենք թույլ չենք տա, որ միջակությունները, եսամոլ բիզնեսմենների հետ ձեռք-ձեռքի տված, փոշիացնեն մեր քաղաքի պատմությունը»: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |