Հայաստանի փրկարարների թիմը կմասնակցի պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին![]() 17 սեպտեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Այս գիշեր Բելառուսի մայրաքաղաք մեկնեց ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը, որը պիտի սեպտեմբերի 17-23-ը մասնակցի ազգային մանկական կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Դեռևս հունիսին հայտարարված բաց մրցույթի արդյունքում ԱԻ նախարարությունում մայրաքաղաքի և մարզային դպրոցներից ընտրվել էին 12-16 տարեկան 7 երեխա : Մասնակիցներին ընտրելիս հաշվի են առնվել նրանց առաջադիմությունը դպրոցում, գիտելիքներն արտակարգ իրավիճակների վերաբերյալ և գեղարվեստական ընդունակությունները, քանի որ հավաքի ընթացքում լինելու են տարբեր մրցույթներ ու մասնակիցները պետք է նաև փոքրիկ գեղարվեստական համարով ներկայացնեն իրենց երկիրը: Ընտրական փուլը հաղթահարած երեխաների համար կազմակերպվել են հատուկ դասընթացներ (փրկարարական գործ, հրդեհաշիջում, առաջին բուժօգնություն, լող և այլն), ինչպես նաև տրամադրվել է հրշեջ-փրկարարի համազգեստ: Մեկնումից առաջ ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության աշխատակից, պատվիրակության ղեկավար Աղվան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարար Ա. Երիցյանին, փրկարար ծառայության ղեկավարությանն ու երեխաների ծնողներին` աջակցության համար, նշելով, որ իրենք կաշխատեն միջազգային հավաքում բարձր պահել ՀՀ ԱԻ նախարարության անունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |