Սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ

Սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին հայտնվել, ըստ որոնց՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։

Առողջապահության նախարարությունից հերքում են այդ լուրերը և հայտնում, որ նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ` հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:

Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---