Ավարտվել է Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնը![]() 17 սեպտեմբերի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Ռասսելի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմը դարձել է երեկ ավարտված Տորոնտոյի 37-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Կինոփառատոնում լավագույն ֆիլմը որոշվում է հանդիսատեսի քվեարկությամբ, որոնք հնարավորություն են ունեցել 11 օրերի ընթացքում ծանոթանալ 72 երկրների 372 ֆիլմերի հետ, այդ թվում` 146 պրեմյերաների: Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի «Տանը» ֆիլմը: Կինոփառատոնին ներկա են եղել Ռոբերտ Դե Նիրոն, Ռոբերտ Ռեդֆորդը, Թոմ Հենքսը, Հալլի Բերրին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |