Իրանը կես տարուց միջուկային զենք կստեղծի![]() 17 սեպտեմբերի 2012 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Իրանը ընդհուպ կմոտենա Միջուկային զենքի ստեղծմանը մոտավորապես կես տարվա ընթացքում: Նման կարծիք ամերիկյան ԶԼՄ-ներին է հայտնել Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն: «Իրանը շատ արագ տեմպերով առաջ է շարժվում ուրանի հարստացման հարցում, որն անհրաժեշտ է միջուկային զենքի ստեղծման համար: Մոտավորապես կես տարի անց նրանք կավարտեն անհրաժեշտ աշխատանքների մոտավորապես ևս 90 տոկոսը»,-ասել է նա: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին Իրանի համար խիստ սահմաններ որոշել, որոնց խախտումը կնշանակի զինված հարձակում: Այս շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ իրենց գնահատմամբ, Իրանը ներկայումս հեռու է միջուկային զենքի ստեղծումից և դրա համար, կպահանջվի առնվազն մեկ տարի: Բացի այդ, ամերիկացի մասնագետների գնահատմամբ, Իրանի իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել միջուկային զենք ստեղծելու առնչությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |