Մեկ տարվա ընթացքում միլիարդատերերն ավելի են հարստացել, միլիոնատերերը` աղքատացել

Մեկ տարվա ընթացքում միլիարդատերերն ավելի են հարստացել, միլիոնատերերը` աղքատացել

PanARMENIAN.Net - Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ միլիոնատերեր ավելի են աղքատացել, միլիարդատերերը, հակառակը` հարստացել են` բարեհաջող կերպով հաղթահարելով տնտեսական ցնցումները, հաղորդել է Wealth-X հետազոտական ընկերությունը:

Միլիարդատերերի թիվն աճել է 9,4 տոկոսով` հասնելով 2160 մարդու, իսկ նրանց կարողությունն ավելացել է 14 տոկոսով` հասնելով 6,2 տրիլիոն դոլարի:

Հարստության ամենամեծ կորուստ գրանցվել է Ասիայում` ֆոնդային շուկաների անկայունության և Արևմուտքի կողմից արտահանման պահանջարկի նվազման պատճառով կազմելով 6,8 տոկոս և հասնելով 6,25 տրիլիոն դոլարի, ասվում է զեկույցում:

Սակայն համաձայն Wealth-X-ի կանխատեսման, մինչև 2020թ Ասիայի ամբողջ հարստությունը կգերազանցի ԱՄՆ հավաքական հարստությունը, հաղորդում է Reuters-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---