Համադուն Թուրե. Հայաստանը հեռահաղորդակցության և կապի ոլորտում զարգացման հեռանկար ունի![]() 18 սեպտեմբերի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Ողջունելով ՀՄՄ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան` նախագահն ընդգծել է, որ հեռահաղորդակցության և կապի ոլորտում Հայաստանում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները նաև Հեռահաղորդակցության միջազգային միության և անձամբ պարոն Համադուն Թուրեի հետ համագործակցության արդյունքն են: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համադուն Թուրեի գործունեությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: ՀՄՄ գլխավոր քարտուղարն իր հերթին նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է միության աշխատանքներին, և ուրախ է հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի որոշակի առաջընթացի համար: Նա վստահեցրել է Հանրապետության նախագահին, որ ՀՄՄ-ն այսուհետ ևս պատրաստ է աջակցել կազմակերպության անդամ Հայաստանին` ոլորտի մասնագետների և փորձագետների պատրաստման գործում, սերտորեն փոխգործակցել անհրաժեշտ այլ հարցերում: Համադուն Թուրեի խոսքով, ինտելեկտուալ մեծ ներուժ ունեցող Հայաստանը հեռահաղորդակցության և կապի ոլորտում զարգացման զգալի հնարավորություններ ու հեռանկար ունի, և ուրախ կլինի այսուհետ ևս ոլորտի հետազոտական, աշխատանքային խմբերի քննարկումներին, հեռահաղորդակցության խնդիրների շուրջ հրավիրվող միջազգային համաժողովներին և կարևոր այլ միջոցառումներին տեսնել Հայաստանի ակտիվ մասնակցությունը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ՀՀՄ դերը յուրաքանչյուր պետության և ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի նորարական և հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման միտումներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման գործում ՀՄՄ դերին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |