Ղազախ օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Վինոկուրովը հանուն բարեգործության վաճառել է իր հեծանիվը18 սեպտեմբերի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն, հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը վաճառել է իրեն հաղթանակ բերած հեծանիվը: Ավելի վաղ մարզիկը խոստացել էր ցուցադրել հեծանիվը իր ծննդյան օրը կայանալիք աճուրդի ժամանակ` սեպտեմբերի 16-ին: Որպես մեկնարկային գին է հայտարարվել 50 հազար դոլարը: Արդյունքում Specialized մակնիշի չեմպիոնական հեծանիվը գնվել է Tak Group ընկերության կողմից` 243 հազար դոլարով, ինչը 5 անգամ ավել է մեկնարկային գնից: Ընդգծվում է, որ մարզիկի համազգեստը, որով նա հանդես է եկել խաղերին, վաճառվել է առանձին, 10 հազար դոլարով: Ստացված գումարը նախատեսվում է ծախսել բարեգործության վրա: Ենթադրվում է, որ ստացված գումարը հատկացվելու է ծանր պաթոլոգիաներով 5 երեխաների բուժմանը «Ես անկեղծորեն հուսով եմ, որ նրանցից որևէ մեկը նույնպես կդառնա չեմպիոն և պարտադիր չէ սպորտում, այլ կյանքում: Պետք է ուժեղ կամք ունենալ և պայքարել մինչև վերջ: Միայն այդ դեպքում հաղթանակը հասանելի կլինի»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |