ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՕԳՈՒՏ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՈՉ ՄԻ ԿՈՂՄԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶՄԻՐՈՎԸ

PanARMENIAN.Net - «Խորապես համոզված եմ, որ հակամարտությունների կարգավորումը ե՛ւ հնարավոր է, ե՛ւ անհրաժեշտ: Այլ բան չի տրված: Իհարկե, չափազանց դժվար է. բոլոր կողմերից պահանջվում է կշռադատվածություն, իրատեսություն, համբերություն եւ ճկունություն,- «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նա վստահություն է հայտնել, որ հակամարտության կարգավորման ձգձգումը օգուտ չի բերում ոչ մի կողմին: «Իհարկե, եթե չառաջնորդվեն արատավոր տրամաբանությամբ`«թող ինձ համար վատ լինի, բայց նրա համար` ավելի վատ»: Բոլոր կողմերն էլ, թեեւ յուրաքանչյուրը յուրովի, մինչ օրս կրում են այդ հակամարտության ծանր ժառանգությունը եւ ավելորդ, անտեղի բեռը: Հիշատակեմ միայն ավելորդ ռազմական ծախսերը, շրջափակման վնասները, նոր արյունահեղության ռիսկերը, էլ չեմ խոսում խաղաղ տնտեսական եւ ժողովրդավարական զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանը խանգարող շատ հանգամանքների մասին»,- նկատել է Վ.Կազիմիրովը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---