«Իրատես de facto». Արցախի ԱԳՆ-ն, հավանաբար, կղեկավարի դաշնակցական Դավիթ Իշխանյանը![]() 18 սեպտեմբերի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին Արցախում կառավարություն են ձեւավորում։ Չնայած կառավարության ղեկավարը նույնն է, բայց նորերի պակաս չկա։ Այս անգամ ղարաբաղյան քաղաքական կյանքում առավել ակտիվ է ՀՅԴ-ն: «Իրատես de facto» -ն գրում է, որ փոխվարչապետը դաշնակցական Արթուր Աղաբեկյանն է, իսկ արտաքին գործերի նախարարությունը, հավանաբար, կղեկավարի դաշնակցական Դավիթ Իշխանյանը։ «Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՅԴ-ի Բակո Սահակյանին պաշտպանելու «գինը» հենց սա է։ Չի բացառվում, որ առաջիկայում այլ պաշտոններում եւս դաշնակցականներ նշանակվեն։ Ի դեպ, առավել ուշագրավ է, որ արտաքին քաղաքական ոլորտը դաշնակցականների ձեռքում է։ Մեր տեղեկություններով, դաշնակցության դրսի կառույցներն այսուհետ բավականին մեծ ջանքեր կգործադրեն հենց Ղարաբաղի քաղաքական կյանքում »,- գրում է թերթը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |