ՀՀ բնապահպանության նախարարությունը ևս միացել է «Let`s Do It» համաշխարհային շարժմանը![]() 18 սեպտեմբերի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը ևս միացել է «Let`s Do It» համաշխարհային շարժմանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: Այս ակցիայի հիմքում ընկած է 2008թ Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, ինչի ժամանակ ավելի քան 50,000 ակտիվիստներ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան 10,000 տոննա կենցաղային աղբից: Միջոցառումն օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար: Հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրում են իրենց երկիրն աղբից: 2012 թվականին Հայաստանի Հանրապետությունը նույնպես միացել է էկոլոգիական այս հզոր շարժմանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով մաքրման և աղբահանման աշխատանքներ իրականացվել է նաև Հայաստանի բոլոր հատուկ պահպանվող տարածքներում: ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, Եղվարդի երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև Էստոնիայից ժամանած «Let`s Do It» շարժման ակտիվիստ Կիայի մասնակցությամբ, մաքրվեց Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղին հարակից անտառը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարևորելով միջոցառումը, նշեց որ յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա մեր երկրի մաքրության պահպանության գործում, մեկ անգամ ևս կոչ անելով ազգաբնակչությանը մաքուր պահել շրջակա միջավայրը, պահպանել հայրենի բնությունը գալիք սերունդների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |