Ռանուլֆ Ֆայնսը որոշել է հատել Անտարկտիդան

Ռանուլֆ Ֆայնսը որոշել է հատել Անտարկտիդան

PanARMENIAN.Net - Ռանուլֆ Ֆայնսը աշխարհի ամենահայտնի հետազոտողներից մեկն է: 65 տարեկան հասակում նա վերելք է կատարել Էվերեստ, ինչպես նաև մասնակցել է «7 մայրցամաք 7 օրում» մարաթոնին: Նա եղել է ամենուր՝ Հարավային բևեռից մինչև Հյուսիսային:

Իսկ այժմ նա որոշել է հատել Անտարկտիդան, այն էլ տարվա ամենախիստ եղանակին: Ձմռանն այստեղ ջերմաստիճանը նվազում է մինչև -90 աստիճան, սակայն բրիտանացուն դա չի կանգնեցնում:

100 տարի առաջ մեկ այլ բրիտանացի Ռոբերտ Սքոթը զոհվեց Անտարկտիդիայի սառույցներում, երբ փորձում էր հատել Հարավային բևեռը: Ըստ Ֆայնսի, նա ուղղակի պարտավոր է պաշտպանել իր երկրի պատիվը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---