2012-ի հունվար-օգոստոս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով փոխադրվել է ավելի քան 1 մլն ուղևոր![]() 18 սեպտեմբերի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 110 604 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 051 509 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 529 386 մարդ` 2011թվականի 496 824 -ի դիմաց, մեկնել է 581 218 մարդ` 2011 թվականի 554 685 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 7 510 տոննա բեռ` 2011թ. 5 977 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 068 տոննա բեռ` 2011թ. 2 723 տոննայի դիմաց և ներկրվել է 3 442 տոննա` 2011թ. 3 254 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 6 973 ` 2011թ. 6 439 -ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |