Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն պետությունն է![]() 18 սեպտեմբերի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հակաամերիկյան տրամադրությունները, որոնք առաջեցել են տարածաշրջանում «Մուսաուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով, Հայաստանի համար կարևոր են այն առումով, որ դրանց պատճառով բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Ադրբեջանում երեկ տեղի ունեցած ցույցի ընթացքում անգամ 20 մարդ է ձերբակալվել, սա ցույց է տալիս , որ Ալ Քայիդան գործում է Ադրբեջանի ներսում»,-նշեց քաղաքագետը: Այս իրադարձությոեւններն, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս Հայաստանի շուրջ գտնվող երկրների անկայունությունը և թուլությունը. «Այս համատեքստում պարզ է դառնում, որ Հայաստանը տարածաշրջանի ամենակույուն պետությունն է»: Կայունությունը պահպանելու համար, ըստ քաղաքագետի, անհրաժշետ է խորացնել ժողովրդավարությունը և զարգացնել տնտեսությունը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |