Սիրիահայերը ներկայացրել են Հայաստանում իրենց խնդիրների լուծման տեսլականը

Սիրիահայերը ներկայացրել են Հայաստանում իրենց խնդիրների լուծման տեսլականը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի առևտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահԼևոն Զաքի Ետալյանին և Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի փոխնախագահ Սուրեն Վարդանյանին, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Քննարկվեցին Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենից արդիականը: Հյուրերը ներկայացրին Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման և սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվեցին հնարավոր ուղիներ և մոտեցումներ, որոնց իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը:

Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀսփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---