Է. Նալբանդյան. Անդունդը Բաքվի ու միջազգային հանրության միջև մեծանում է, շնորհիվ հենց Բաքվի![]() 18 սեպտեմբերի 2012 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բազմիցս է խախտել ոչ միայն իր խոստումները, այլ նաև պայմանավորվածությունները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ճեպազրույցում: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանը չի կատարում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Նալբանդյանը հիշեցրել է նաև, թե ինչպես է Ադրբեջանը բազմիցս հրաժարվել ղարաբաղյան բանակցային գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններից, չի պահպանում հրադադարի ռեժիմը, հիշեցրել է նաև Սաֆարովի ներումն ու ազատ արձակումը, չնայած Հունգարիայի ԱԳ և արդարադատության նախարարություններին տված հավաստիացումներին, որ Սաֆարովը դեռ առնվազն 25 տարի պետք է բանտում անցկացնի: «Իր գործողություններով Ադրբեջանը մեծացնում է անդունդն իր ու միջազգային հանրության միջև»,-ասել է նա:…Ադրբեջանը ձևացնում է, թե անձրև է գալիս»,-ասել է նա: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի: Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |