Մունկի «Ճիչը» նկարի անհայտ սեփականատերն առաջին անգամ ցույց կտա այն հանրությանը![]() 18 սեպտեմբերի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի անանուն տերն առաջին անգամ այն ցույց կտա հանրությանը: Նկարը կցուցադրվի Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում հոկտեմբերի 24-29-ը, հաղորդում է The New York Times թերթը: Աճուրդում նկարը գնած մարդու անունը մինչև հիմա անհայտ է: Ոչ թանգարանի տնօրենը, ոչ Sotheby's-ի աշխատակազմը նոր տիրոջ անունը չեն նշում, հաղորդում է Lenta.ru-ն: Նկարը, որն աշնանը կցուցադրվի Նյու Յորքում, նկարված է յուղամատիտով և, ինչպես նշում են փորձագետները, 1893-1910-ական թթ. Մունկի նույն սյուժեով արված 4 կտավներից ամենագունեղն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |