Տավուշի մարզի 72 դպրոցների կտրամադրվի համակարգչային տեխնիկա և գույք

Տավուշի մարզի 72 դպրոցների կտրամադրվի  համակարգչային տեխնիկա և գույք

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և «Վարդանյաններ » ՍՊԸ- ի հետ համատեղ Տավուշի մարզում սկսել են լայնածավալ ծրագիր, որով նախծատեսվում է 19 քաղաքային և 53 համայնքային դպրոցի նվիրել համակարգչային տեխնիկա և գույք:

Ներկայումս մարզում գործող 82 հանրակրթական և հիմնական դպրոցներից միայն 10-ում կան բավարար թվով համակարգիչներ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը խնդրի լուծման նպատակով 2011թ. հոկտեմբերին Հնդկաստանի կառավարության հետ կնքեց Հուշագիր` Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ: Հիմնադրամը նախապես հոգացել է նաև ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:

Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ դպրոցներին կնվիրաբերվի 550 համակարգիչ և 72 տպիչ: Իսկ համակրգիչների տեղադրման և ինտերնետ կապի ապահովման նպատակով Հայաստան կժամանեն հնդիկ մասնագետներ: Մինչև սեպտեմբերի վերջ համակարգչային տեխնիկան երկու խմբաքանակով կհասնի Հայաստան:

Համակարգչային դասասենյակների կահավորումն էլ հովանավորել է «Վարդանյաններ » ՍՊԸ- ն հանձին հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի:

Ծրագրի շնորհիվ 16 183 աշակերտ կարող է ստանալ համակարգչային պատշաճ գիտելիքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---