Դեյվիդ Լիդինգթոն. Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար արժեքավոր և երկարաժամկետ գործընկեր է![]() 18 սեպտեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար արժեքավոր և երկարաժամկետ գործընկեր է»,-հայտարարել է ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնը Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան գնահատում է համագործակցությունը «Արևելյան գործընկերության» շրջանկաներում և որ Լոնդոնում գտնում են, որ ցանկացած եվրոպական երկիր, որը համապատասխանում է չափանիշներին, կարող է դառնալ ԵՄ անդամ: Նա նշել է, որ գոհ է Հայաստանի առաջընթացից ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի աջակցությունից ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին Աֆղանստանում: Բրիտանացի նախարարը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է, որ կարող է այստեղ նշել Հայաստանի ու Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Լիդինգթոնը գոհունակությամբ նշել է, որ անգլերեն լեզուն և մշակույթը գնահատվում են Հայաստանում և հայտնել է, որ այս տարի հայ ուսանողների ռեկորդային քանակ է մեկնել Մեծ Բրիտանիա: Նա հավելել է նաև, որ Հայաստանում բազմաթիվ բրիտանական ապրանքանիշերի առկայություն է նկատել և որ Բրիտանիան մտադիր է առևտրային առաքելություն բացել այստեղ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |