ՀԱՊԿ-ն հստակ չգիտի, թե որքան ժամանակ կպահանջվի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամին օգնելու համար![]() 18 սեպտեմբերի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դժվարացել է հստակ պատասխանել, թե որքան ժամանակ կպահանջվի ՀԱՊԿ ԱԱՀՈւ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամին օգնելու համար: «Ես չեմ կարող պատասխանել հարցին: Ամեն ինչ կախված է իրավիճակի զարգացումից»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, երբեմն իրավիճակը մինչ ճգնաժամի հասնելը զարգանում է ամիսների կամ տարիների ընթացքում, իսկ երբեմն իրավիճակը կարող է պայթել մի քանի ժամում, ինչպես տեղի ունեցավ Ղրղզստանում: Նա նշել է, որ հենց որ ճգնաժամային իրավիճակի տարրեր են ի հայտ գալիս, ՀԱՊԿ քարտուղարությունը սկսում է հետևել իրավիճակին և հայտնաբերել այն միտումները, երբ իրավիճակը կարող է արյունահեղության վերածվել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունն ունի ՀԱՊԿ անդամ երկրներում կամ սահմանակից երկրներում իրավիճակի զարգացման բազում սցենարներ, և որ ՀԱՊԿ-ում ստեղծվել է ճգնաժամային արձագանքման համակարգ, որի շրջանակում նախատեսվում է փակ տեսախորհրդակցությունների անցկացում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ուժի կիրառման մասին արտակարգ որոշումներ կայացնելու համար: Ըստ նրա, այդ համակարգի շրջանակում կան բավարար տարրեր, որոնք թույլ են տալիս հուսալ, որ ՀԱՊԿ անդամներին օգնելու մասին որոշումն արագ կընդունվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |