«Սիվիլիթաս»-ի գործով դատական նիստը հետագձվեց

«Սիվիլիթաս»-ի գործով դատական նիստը հետագձվեց

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ հետաձգեց «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Ինչպես հայտնում է Սիվիլիթաս հիմնադրամի լրատվական ծառայությունը, նիստը հետձագվել է դատախազի և քննիչի բացակայության պատճառով: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին` ժամը 15:30-ին:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, էր «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դիմումը՝ չեղյալ համարելու փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---