ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑՆ Է10 մարտի 2005 - 06:37 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցն առաջին հերթին ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այդ իրավունքը նա իրականացնում է մի տարածքում, որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- նշել է նա: Մեկնաբանելով բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցության հարցը` Վ. Օսկանյանը կարծիք է հայտնել, որ չնայած Ստեփանակերտը ուղղակի չի մասնակցում բանակցություններին, սակայն ընդհանուր գործընթացում նա կա եւ ԼՂՀ իշխանություններն իրազեկ են հանդիպումների բովանդակությանը եւ կապեր ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: «Այնպես որ, երբ սկսվեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղը կներառվի դրանցում: Բանակցային գործընթացում ԼՂՀ բացակայության մասին սխալ կարծիքի վառ ապացույցն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց այցի ժամանակ անպայման այցելում են Ստեփանակերտ ու հանդիպում են ԼՂՀ իշխանությունների հետ»,- հիշեցրել է նախարարը: Վ.Օսկանյանը ընդգծել է նաեւ, որ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ որեւէ հակասություններ չկան, հակառակ դեպքում դրանք կհրապարակվեին: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ լսել է որոշ քաղաքական գործիչների դժգոհությունը, սակայն դրանք ԼՂՀ-ի պաշտոնատար անձանց կողմից չի արտահայտված: «Այլ բան է ասել, որ վերջնական փաստաթղթի պատրաստման հարցում առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության եւ մասնակցության հարցը չի կարող լուծվել` դրան ես լիովին համաձայն եմ»,- նշել է նախարարը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |