Թուրքիայում լայնացնում և ասֆալտապատում են Հայաստան տանող ճանապարհը՝ տեսնես ինչո՞ւ

Թուրքիայում լայնացնում և ասֆալտապատում են Հայաստան տանող ճանապարհը՝ տեսնես ինչո՞ւ

PanARMENIAN.Net - Ըստ թուրքական ԶԼՄ-ների, դեպի Հայաստան տանող ավտոմոբիլային ճանապարհը լայնացնում և ասֆալտապատում են: Իգդիրի բնակչությունը մտահոգված է, որ ինտենսիվ աշխատանքներն այդ ճանապարհին կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի բացման հետ:

Այդ առնչությամբ ադրբեջանա-թուրքական հասարակական կազմակերպության Իգդիրի բաժանմունքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «մտահոգություն է հայտնել թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ»,-գրում է ադրբեջանական 1 news.az կայքը:

Տեղական ղեկավարությունն ասել է, թե ոչ մի տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ, ինչը հակասում է տեղաբնակներից ստացված տեղեկություններին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---