«Քաղաքացիական ստուգայցն» անցավ «Փակ շուկայի» և Աֆրիկյանների տան մոտով18 սեպտեմբերի 2012 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «քաղաքացիական ստուգայց» Փակ շուկայից դեպի նախկին Աֆրիկյանների տուն: Կազմակերպիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գիրգոր Ղազարյանը նշեց, որ ակցիայի նպատակն է քաղաքացիներին տեղեկացնել քաղաքում ընթացող ճարտարապետական, քաղաքաշինական գործընթացներին. «Մարդիկ պետք է ոչ միայն անցնեն շինարարական գործընթացների կողքով, այլ իրենց մոտ պետք է հարցեր առաջանան, և նրանք պետք է պահանջեն այդ հարցերի պատասխանները, որովհետև մենք բազմաթիվ օրինակներ ունենք, որ շինարարության վայրում հստակ ներկայացված չեն լինում շինարարության մասին տեղեկություններ, իսկ դա օրենքի խախտում է»: Ակցիան սկսվեց Փակ Շուկայի շենքի մոտ, որտեղ հավաքվել էին մոտ 20 քաղաքացիներ և լրագրողներ, որոնք երթով անցան Մաշտոցի պողոտայով, Մաշտոցի պուրակով դեպի Աֆրիկյանների շենք, որտեղ էլ ավարտվեց ակցիան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |