Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակն այս տարի կիսվեց երկու գիտնականների միջև18 սեպտեմբերի 2012 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ԳԱԱ-ում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նվիրված ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդլայնված ընդհանուր ժողովին: Նախքան հանձնման արարողությունը նախագահը հանդես է եկել խոսքով, որում, մասնավորապես, ասվում է. «Ուրախ եմ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արդեն երկրորդ արարողությանը ներկա գտնվելու համար: Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառի համար նախատեսված այս մրցանակը կոչված է հավերժացնելու գիտության մեր ականավոր գործչի անունը՝ միավորելով տարբեր երկրներ ու ժողովուրդներ ներկայացնող գիտնականների: Վիկտոր Համբարձումյանն օժտված էր եզակի շնորհով ու տաղանդով: Նա ոչ միայն հանճարեղ գիտնականի, այլև բարոյական ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդու իսկական կերպար էր: Յուրաքանչյուրը, ով նրա հետ շփվելու բախտ էր ունենում, նրա հանդեպ կրկնակի էր լցվում խորին հարգանքով ու ակնածանքով: Իր աշխատանքով ու բարոյական կերպարով մեծ գիտնականն ապացուցում էր, որ հանճարն ու համեստությունն անբաժան են: Վիկտոր Համբարձումյանի, Բյուրականի աստղադիտարանի նրա գործընկերների ու սաների շնորհիվ Հայաստանը դարձավ այս բնագավառի առաջատարներից մեկը ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում: Նրանք մեզ հրաշալի օրինակ ու իրենց գործը շարունակելու պատգամ են թողել, որը միաժամանակ թե՛ պարտավորեցնում է, և թե՛ ոգևորում: Գիտության ոլորտի մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում այսօր Հայաստանի երիտասարդներին ուղղված ուղերձ է դրված: Դա սեփական գիտելիքներով, ինտելեկտով ու ստեղծագործ կարողություններով միջազգայնորեն մրցունակ քաղաքացու կարևորության ուղերձն է, որը մենք հնչեցնում ենք բարձր և որին մենք իսկապես հետամուտ ենք: Ինչպես ասացի, սա արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է: Նախաձեռնությունը վերափոխվում է բարի ավանդույթի, որն անհրաժեշտ է ամրապնդել, զարգացնել, փայփայել, դրան միս, արյուն ու ոգի տալ: Կանտն ասում էր, որ աշխարհում կա երկու գաղտնիք՝ աստղային երկինքը վերևում ու բարոյական կարգը մարդու մեջ: Այսօր մենք ամբողջ մարդկության անունից շնորհակալություն ենք հայտնում երկու նշանավոր գիտնականների՝ աստղային երկնքի գաղտնիքների շղարշը մեզ համար փոքր-ինչ պարզաբանելու համար: Ես սրտանց շնորհավորում եմ էստոնացի աստղաբան Յան Էյնաստոնին և ռուս աստղաֆիզիկոս ու տիեզերաբան Իգոր Նովիկովին Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շնորհավորում եմ ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Մենք հպարտությամբ ենք մաս կազմում ձեր գիտական սխրանքը միջազգայնորեն գնահատելու գործին: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այսօր այս միջոցառմանը մեզ հետ է աշխարհահռչակ ամերիկացի աստղագնաց Չարլզ Դյուքը: Մենք շարունակելու ենք աշխատել մեր գիտության դերը ժամանակակից աշխարհում բարձրացնելու ուղղությամբ: Մեր պետական քաղաքականությունը, այսօր արդեն նաև «Լույս» հիմնադրամի ծրագրերն անընդհատ ավելի մեծ թափ են առնելու միջազգային ասպարեզում մրցունակ կրթության և արդիական գիտության զարգացման գործում: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին, այստեղ ներկա է հիմնադրամի հիմնական հովանավոր պարոն Գաբրիել Ջամբարջյանը՝ իր տիկնոջ հետ, ինչպես նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր նպաստեցին այս մրցանակաբաշխության իրականացմանը: Շնորհավորում եմ բոլորիս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արդեն երկրորդ պարգևատրումը հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ»: Պրոֆեսորներ Յան Էյնաստոն և Իգոր Նովիկովը մրցանակի հանձնման արարողությունից հետո յուրաքանչյուրը համառոտ ներկայացրեցին իրենց աշխատությունները, որոնց համար արժանացել են հայ մեծ աստղաֆիզիկոսի անվան մրցանակին: Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2012թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Յան Էյնաստոյին և Իգոր Նովիկովին. Տարտուի աստղադիտարանի կողմից առաջադրված պրոֆեսոր Յան Էյնաստոն մրցանակին արժանացել է «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար», իսկ Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի կողմից առաջադրված պրոֆեսոր Իգոր Նովիկովը (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստան)՝ «Ջերմ Տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»: Հանձնաժողովի նախագահն իր ելույթում նշել է, որ 2012թ. մրցանակի համար հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 12 առաջադրում: Վերոնշյալ երկու գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |