ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ10 մարտի 2005 - 07:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մերժել է Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանի առաջարկը` Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը երկու երկրների պատմաբանների կողմից համատեղ ուսումնասիրման մասին: Այս մասին նախարարը հայտարարել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով` Հայաստանը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: «Պատմաբանները վաղուց իրենց խոսքն ասել են, եւ Թուրքիան պետք է որոշի իր վերաբերմունքը դրա նկատմամբ: Պատմաբաններն այլեւս անելիք չունեն»,- նշել է Վ.Օսկանյանը: Նշենք, որ մարտի 8-ին Թուրքիայի վարչապետը կոչ էր արել երկու երկրների պատմաբաններին, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության հարցերի «անկանխակալ» հետազոտություն անցկացնեն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |