Արամ Համբարձումյանը ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը19 սեպտեմբերի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Կոշիցայում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մինչև 56կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրամարտիկ Արամ Համբարձումյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 93կգ, իսկ հրումում` 113կգ: Երկամարտի արդյունքում նա բարձրացրել է 206կգ և 17 մարզիկներից զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում հաղթող է դարձել Հաո Ջիանգը (Չինաստան): Սեպտեմբերի 20-ին հարթակ դուրս կգա Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Վարդան Միլիտոսյանը (69կգ ք/կ), իսկ սեպտեմբերի 21-ին ելույթ կունենան Դավիթ Տոնոյանը և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77կգ ք/կ): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և Նարեկ Հովհաննիսյանը (94կգ ք/կ) ելույթ կունենան սեպտեմբերի 22-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |