Ավելի քան 2000 մարդ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ հավաքվել է ցույցի![]() 19 սեպտեմբերի 2012 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 2000 մարդ է հավաքվել Փարիզում Ադրբեջանիր դեսպանատան մոտ` բողոքելու Իլհամ Ալիևի այցի դեմ: Ինչպես գրում է Asbarez-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությունն ու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքները: Ցուցարարները կոչ են արել ֆրանսիական կառավարությանը անմիջապես բանտ վերադարձնել Հունգարիայից արտահանձնված և ներում ստացած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի գործադիր տնօրեն Հրաչ Վարժաեպտյանը ընդգծել է, որ ցույցին մասնակցել են ֆրանսիական խորհրդարանի որոշ անդամներ և քաղաքական գործիչներ: Ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս: Բողոքի ակցիան լուսաբանվել է ֆրանսիական մամուլի կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |