ԱՐՄԵՆԱԼ-ը հաջողությամբ ներդնում է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգը19 սեպտեմբերի 2012 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրեց ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը: 2012 թ. առաջին կիսամյակում գործարանի աշխատակիցները առաջարկել են 210 կայզեն` կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների` բացառապես ներքին պահուստների հաշվին: Ողջ 2011 թ. արդյունքներով այս ցուցանիշը կազմում էր 360 կայզեն: Բացի այդ, արտադրական համակարգի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ում մշակվել է 22 նախագիծ` շուրջ 80 հազար դոլար ակնկալվող ընդհանուր տնտեսական արդյունավետությամբ: Առավել նշանակալիների թվում են` սառեցնող քսահեղուկի զտման ցիկլերի կրճատման, խնայողական օգտագործման, փայլաթիթեղի հատման մեքենայի պարապուրդների նվազեցման և այլ նախագծերը: ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների և բանվորների ակտիվությունն արժանացավ ՌՈՒՍԱԼ-ի արտադրության զարգացման գծով տնօրենի`Դմիտրի Բոնդարենկոյի բարձր գնահատականին. «Երևում է, որ գործարանը զարգանում է, իսկ ամենակարևորը`մարդիկ են զարգանում: Նրանք դառնում են ավելի ու ավելի շահագրգիռ իրենց աշխատանքի հանդեպ` ինչ են անում և ինչպես: Մեզ մոտ մեծ է պահեստային ներուժը, բայց եթե մարդիկ անձամբ շահագրգիռ չլինեին դրա բացահայտմամբ, ապա միայն ուսուցմամբ մենք չէինք հասնի նման արդյունքների»: ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի հայեցակարգը հիմնված է Ճապոնիայի ավտոմեքենաշինական ձեռնարկություններում մշակված սկզբունքների վրա, որ հետագայում հաջողությամբ կիրառվել է աշխարհի խոշորագույն ընկերություններում: ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը դարձավ Ռուսաստանում արտադրական համակարգի ներդրման նախաձեռնողը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |