Կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամներ![]() 19 սեպտեմբերի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին: Բոլոր հուշադրամների դիմերեսի ձևավորումը նույնն է, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Եզրաշուրթի մոտ ներքևում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»: «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» և «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN»: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր: «Գնդեվանք» հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՆԴԵՎԱՆՔե և «GNDEVANK MONASTERY»: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր: «Նորավանք» հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՆՈՐԱՎԱՆՔ» և «NORAVANK MONASTERY»: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր: Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը և դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով և իսկությանհավաստագրերով տեղադրված են տուփերում: Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա): Հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 25,0 գ, չափսերը՝ 27,0 x 47,0 մմ, դրամաշուրթը ատամնավոր, ձևը ուղղանկյուն, որակը պրուֆ, տպաքանակը մինչև 2500 հատ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |