Ժամանակակից արվեստի թանգարանում արվեստասերներին կհյուրընկալեն «խենթ աբստրակցիոնիստները»19 սեպտեմբերի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-23-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա «խենթ աբստրակցիոնիստների» ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի մասնակից Մոկո Խաչատրյանը, ցուցահանդեսում ներկայացվելու են իր, Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Սև Բլեքի (Հենրիկ Խաչատրյան), Վահան Ռումելյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի, Աշոտ Հարությունյանի, Արմենուհի Մարտիրոսյանի, Նարինե Իսաջանյանի և Լևոն Վարդանյանի շուրջ 20 ստեղծագործություններ: Նկարչուհու խոսքով, ցուցահանդեսի նպատակն է կազմակերպել ընկերական ցուցահանդես-հանդիպում, որի առանցքը կլինի սև գույնը (բոլոր նկարիչները կցուցադրեն սև գույնով արված իրենց նկարները): «Մեր` աբստրակցիոնիստներիս ներքին ազատությունը համընկավ Հայաստանի անկախության տարելիցի հետ»,-կատակում է Մոկոն, նշելով, որ ցուցահանդեսի բացման օրը պատահաբար է համընկել այդ օրվա հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |