ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ՓԲԸ-Ն ԿՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ10 մարտի 2005 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս «Հայաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն կսեփականաշնորհվի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով հավաստի աղբյուրներին: Պայմանավորվածությունն այդ մասին արդեն ձեռք է բերվել ներքին կարգով: Աղբյուրի համաձայն, որպես հիմնական բաժնետերեր հանդես կգան Հայաստանի երկաթուղիների դեպարտամենտի ղեկավար Արարատ Խրիմյանը եւ տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Պետք է նշել, Համաշխարհային բանկը մշկել է Հայաստանի տրանսպորտային կապի զարգացման ծրագիր 40 մլն դոլար արժողությամբ, որոնցից 16 մլն դոլարը կուղղվի երկաթուղային համակարգի զարգացմանը: Անկախ աուդիտորական ընկերությունը արդեն կազմել է համակարգի զարգացման եւ ողջ շարժակազմի նորացման բիզնես-պլան: Ծրագիրը կիրագործվի պետության համաֆինանսավորմամբ: 2004 թվականին հայկական երկաթուղիով կտեղափոխվի 2 մլն 705 հազար տոննա բեռ, շարժակազմի 20-30 տոկոս ներգրավմամբ: Բեռնափոխադրումների պոտենցիալ ծավալը Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան), ինչպես նաեւ Տրանսկովկասյան եկաթուղու աբխազական հատվածի բացման դեպքում կարող է կազմել 10-20 մլն տոննա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |