Վրաստանում կալանավորների խոշտանգումների հետ կապված սկանդալից հետո նախարարը հրաժարական է տվել![]() 19 սեպտեմբերի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պատժամիջոցների իրականացման և իրավականա օժանդակության նախարար Խաթունա Կալմախելիձե հրաժարական է տվել: Ճեպազրույցում նա բացատրել է դա Թբիլիսիի թիվ 8 բանտում բացահայտված կտտանքների փաստերով: «Մարդկայնորեն ես պատասխանատու եմ կատարվածի համար, քանի որ մեզ մոտ նման բան չպետք է լիներ: Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր կալանավայրերի համակարգը համապատասխանի եվրոպական չափանիշներին, սակայն նման փաստերն անթույլատրելի են»,-նշել է նա՝ իր ցավակցությունն ու ըմբռնումը հայտնելով բռնության զոհերին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Կալմախելիձեն հայտնել է, որ արդեն հրաժարականի մասին դիմում է ներկայացրել վարչապետ Վանո Մերաբիշվիլիին: Երեկ Վրաստանի ողջ տարածքով բողոքի ցույցեր անցան այն բանից հետո, երբ ընդդիմադիր հեռուստաալիքները կալանավորների խոշտանգումների կադրեր ցուցադրեցին: Վրաստանի նախագահը խոստացել է պատժել կտտանքների բոլոր մասնակիցներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |