Վարորդական վկայական ստանալու կարգը փոխվում է![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում քննարկման է դրվելու վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար: Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա, քննական մարմնի ղեկավարի կողմից ընդունվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում: Քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում է ընդունվում նաեւ վարորդական վկայականի փոխանակման, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելու դեպքում: Ավտոմոբիլով գործնական քննությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլ` գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, երկրորդ փուլ` գործնական վարում ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում: Բացի վերոնշյալից, որակավորման քննություններին մասնակցելուց առաջ քաղաքացու տվյալները համեմատվում են հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ, եւ եթե առկա է համընկնում, ապա արգելվում է մասնակցել քննություններին: Կառավորության որոշման նոր նախագծի համաձայն, քաղաքացին այլեւս չի ներկայացնելու գրավոր դիմում, այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմին: Վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար այլեւս չի հանձնելու տեսական քննությունը: Որակավորման քննությունները դրական հանձնելուց հետո, վարորդական իրավունքի վկայական հատկացնելիս կամ վարորդական վկայականը փոխանակելիս, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տրամադրելիս քննական մարմնի ղեկավարի կողմից գրավոր որոշում չի ընդունվելու, այլ վարորդական վկայականը կատարելու է վարչական ակտի դեր: Գրավոր որոշում ընդունվելու է միայն վարորդական վկայական տալը, փոխանակելը, կորած վկայականի կրկնօրինակ տալը մերժելու դեպքում: Նախագծով վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում, ինպես նաեւ տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, քանի որ տեսական քննության արդյունքները էլեկտրոնային եղանակով հասանելի են լինելու գործնական քննություն ընդունող ծառայողին: Բացի այդ, նախագծով հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը եւ փոխարենը ներդրվում տեսական քննության հետ միաժամանակ հոգեբանական թեստ հանձնելու պահանջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |