Բրիտանական ամսագիրը Ջոն Լենոնին ճանաչել է վերջին 60 տարվա լավագույն երաժիշտը![]() 19 սեպտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ջոն Լենոնն անվանվել է New Musical Express-ի գլխավոր երաժշտական կուռքը: The Beatles-ի հանգուցյալ մասնակիցը հաղթել է վերջին 60 տարվա լավագույն երաժշտի կոչման համար, որը կազմակերպվել է բրիտանական ամսագրի կողմից իր 60-ամյակի պատվին: Օնլայն հարցումը սկսվել է NME կայքում մարտին: Քվեարկության մասնակիցներին առաջարկվել է ընտրել 60 հավակնորդներից լավագույններին: Վեց ամսվա ընթացքում սեպտեմբերին ավարտված հարցմանը մասնակցել են ավելի քան 160 հազար մարդ: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Oasis խմբի նախկին մենակատար Լիամ Գալահերը, ով այժմ գլխավորում է Beady Eye խոիմբը: Երրորդ տեղում է Դևիդ Բոուին: NME երաժշտական կուռքերի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը` Ջոն Լենոն Լիամ Գալահեր Դևիդ Բոուի Ալեքս Թյորներ Կուրտ Կոբեյն Էմի Ուայնհաուս Ջիմի Հենդրիքս Մորիսի Նոել Գալահեր Յան Կերտիս ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |