Սևաստոպոլի 2-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն լիամետրաժ դեբյուտ է ճանաչվել Արտակ Իգիթյանի ֆիլմը![]() 19 սեպտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Սևաստոպոլի 2-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է արդյունքները: Կինոփառատոնի մրցույթի մեջ մտել են կինոնկարներ, որոնք հաջողությամբ ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր փառատոններում` Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը», Կառլ Մարկովիցի «Շնչառությունը», Ռենատ Գազիզովի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» անիմացիոն ֆիլմը, Ալեքսեյ Բալաբանովի «Ես էլ եմ ուզում», Գեորգի Փարաջանովի «Բոլորը գնացել են», Միխայել Հանեկեի «Սերը» և այլն: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորել է կինոպրոդյուսեր Մարկ Բիկինդոուն ԱՄՆ-ից, ով ասել է մամլո ասուլիսում, որ մեծ հաճույքով է ընդունել այդ առաջարկը: Դեբյուտների մրցույթի ժյուրին գլխավորել է ռուս դերասանուհի Տատյանա Լյուտաևան: Այն կազմված է եղել տարբեր երկրների 20 ֆիլմերից: Լավագույն լիամետրաժ դեբյուտ ֆիլմի համար մրցանակը հանձնվել է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» կինոնկարին (Հայաստան/Ֆրանսիա): Մրցանակը հանձնելով ռեժիսորին` ժյուրիի նախագահ Տատյանա Լյուտաևան ասել է, որ այդ ֆիլմը դիտելուց հետո, որը շատ սրտառուչ և քնքշությամբ պատմում է ընտանեկան արժեքների մասին, նա ցանկացել է շտապ զանգահարել դստերը և փաղաքշել որդուն, ում հետ ժամանել է կինոփառատոն: Հիմնական մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակը հանձնել են Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Այն աշխարհը» ֆիլմի համար: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացել է ամերիկացի Ուես Անդերսոնը «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմի համար: Փառատոնի գրան-պրին ստացել է Միխայել Հանեկեի «Սերը» ֆիլմը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |