ՄԻՊ. ՊԵԿ-ի կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը հակասահմանադրական է![]() 19 սեպտեմբերի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ սեփականության վրա դրվում է կալանք ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից։ Պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները հակասում են ՀՀՍահմանադրության 31-րդ հոդվածին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Օրենքի 30.2 հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում`հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Այսինքն` Սահմանադրության համապատասխան դրույթը նախատեսում է, որ անձին «զրկել» սեփականությունից հնարավոր է միայն դատական կարգով, այն էլ օրենքով նախատեսված դեպքերում: «Սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաև անձիսեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որիարդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբտիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն՝ առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով: Պահպանելով օրենքի գերակայությունը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |