Ուկրաինական Սումի քաղաքում կբացվի հայկական եկեղեցի և հայկական դպրոց![]() 19 սեպտեմբերի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի Սումի քաղաքում տեղի է ունեցել «Ուկրաինայի հայերի միության» արտագնա նիստը, որին մասնակցել են միության ղեկավարները, Սումիի նահանգապետ Յուրի Չմիրը, Սումիի շրջկենտրոնի ղեկավար Գենադի Մխայլենկոն և այլոք, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, հայտնում է Analitika.at.ua-ն: Նիստում ի շարս այլ հարցերի քննարկվել է մասնավորապես կիրակնօրյա դպրոց բացելու և հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Ավելի ուշ նահանգապետ Յուրի Չմիրը շրջկենտրոնի քաղաքապետին հանձնարարեց լուծել կիրակնօրյա հայկական դպրոցի տեղակայման հարցը թիվ 18 դպրոցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |