Ադրբեջանա-թուրքական հակահայ ակցիան Փարիզում հազիվ 150 մարդ է հավաքել

Ադրբեջանա-թուրքական հակահայ ակցիան Փարիզում հազիվ 150 մարդ է հավաքել

PanARMENIAN.Net - 18 ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններ բողոքի ակցիա էին կազմակերպել Փարիզում Հայաստանի դեսպանատան հարևանությամբ՝ մոտ 200 մ վրա: Ւնչպես հայտնում է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ակցիան Փարիզում հազիվ 150 մարդ է հավաքել, որոնց մի մասը եկել էր Գերմանիայից ու Հոլանդիայից: Ցուցարարներին արգելվել էր դուրս գալ Վիետա փողոցի երթևեկելի մաս և ակցիան տեղի ունեցավ շրջակա շենքերի մոտ:

Ադրբեջանցիների և թուրքերի ակցիան անցկացվեց Ադրբեջանի դեսպանատան առջև հայկական կազմակերպությունների հանրահավաքից առաջ: Հայերը բողոքում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի դեմ, ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ:

Հայ ցուցարարները կոչ են արել Ֆրանսիայի կառավարությանը անհապաղ բանտ վերադարձնել Հունգարիայից արտահանձնված և Բաքվում ազատ արձակված Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի գործադիր տնօրեն Հրաչ Վարժաեպտյանը ընդգծել է, որ ցույցին մասնակցել են ֆրանսիական խորհրդարանի որոշ անդամներ և քաղաքական գործիչներ: Ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---