Իրանագետ. Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են![]() 19 սեպտեմբերի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի անդամ Դեյն Ռոռաբախերը վերջերս որոշման նախագիծ է ներկայացրել ներկայացուցիչների պալատին, որը կոչ է անում Միացյալ նահանգների և Իրանի իշխանություններին հանրաքվե անցկացնել Իրանի ադրբեջանաբնակ շրջաններում` Ադրբեջանիան միանալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` նշելով, որ սա ակնհայտորեն ԱՄՆ վարած քաղաքականությունն է, որը նպատակ ունի ապակայունացնել ու թուլացնել Իրանը. «Նախագիծը պատահականորեն չի ներկայացվել, այն հակաիրանական գործողությունների հիմք ստեղծելուն է ուղղված»: Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ նշեց, որ նախագիծը սխալների վրա է կառուցված, քանի որ Իրանում ադրբեջանցիներ չեն ապրում. «Իրանում ադրբեջանցիներ չկան, դրանք թյուրքալեզու իրանցիներ են և չեն ընդունում, որ իրենք ադրբեջանցի են»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |