Սեպտեմբերի 27-29-ը Բաթումում տեղի կունենա «Georgia – Armenia Business Forum 2012» համաժողովը![]() 19 սեպտեմբերի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը կազմակերպում են «Georgia – Armenia Business Forum 2012» համաժողովը, որը տեղի կունենա Բաթումիում սեպտեմբերի 27-29-ը: «Համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ազատ զբոսաշրջային գոտու ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ` շինարարական, քարմշակ, բժշկություն, սննդամթերք, ըմպելիք, էներգետիկա, IT և այլն: Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի են ունենում տնտեսական մեծ բարեփոխումներ, որտեղ տարբեր երկրների գործարարներ ներդրումներ են կատարում, այդ գործընթացում իր ուրույն տեղը կարող է ունենալ նաև հայ գործարարը: Այս գործընթացը ավելի արագ և պարզ զարգացնելու համար Աջարիայի Ինքնավար Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է այս միջոցառումը, որտեղ գործարարները կհանդիպեն իրենց գործընկերներին ևշնորհանդեսի միջոցով հնարավորություն կունենան ծանոթացնել իրենց արտադրանքին ու ծառայություններին: Վրաստանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կողմից կմասնակցեն քսանից ավել կազմակերպություններ հետևյալ ոլորտներից` շինարարություն, տեքստիլ, տուրիզմ, գյուղատնտեսություն, ապահովագրություն, վառելիք, Էլեկտրոտեխնիկա, տպագրություն, էներգետիկա և այլն, որոնք պատրաստ են ընդունել իրենց հայ գործընկերներին»,- ասվում է կազմակերպիչների հաղորդագրությունում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |